Բավ է պառակտվել
07-01-2016 09:16

Քիմ և Քլոյե Քարդաշյանները շնորհավորել են հայերին Սուրբ Ծննդյան կապակցությամբ

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Twitter–ի իր էջում շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան կապակցությամբ։ «Շնորհավոր հայկական Սուրբ Ծնունդ», – գրել է Քիմը։ Քիմի քույրը` Քլոյե Քարդաշյանը, ևս շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան կապակցությամբ։ «Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը հունվարի 6–ին։ Այդ օրը հայկական եկեղեցին տոնում է նաև Աստվածահայտնությունը, որը խորհրդանշում է մոգերի այցը նորածին Հիսուսին։ Սակայն որոշ եկեղեցիներ, այդ թվում նաև` Հայ Առաքելական Եկեղեցին, նշում են նաև Մկրտության տոնը», – գրել է Քլոյե Քարդաշյանը Facebook–յան իր էջում։