Բավ է պառակտվել
18-04-2015 12:55

Քլոե Քարդաշյանը միացել է Google-ի Doodle-ը Ցեղասպանության մասին պատկերով փոխելու խնդրագրին

Իրապատում շոուների աստղ, մոդել Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոե Քարդաշյանը, առաջարկել է ստորագրել Հայոց ցեղասպանության մասին խնդրագիրը՝ իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով: 
Նա կիսվել է խնդրագրի էջով Twitter սոցցանցի իր էջում և գրել. «Խնդրում եմ, ստորագրեք այս խնդրագիրը՝ Հայոց ցեղասպանության մասին իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով: Ես ստորագրեցի»: 
Change.org կայքում բացված խնդրագիրն ուղղված է ամերիկյան Google ընկերությանը՝ խնդրելով ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Google Doodle-ը փոխել Ցեղասպանության մասին պատկերով:   
Google Doodle-ը Google կայքի լոգոտիպի ժամանակավոր այլընտրանքային տարբերակն է: