Բավ է պառակտվել
07-02-2015 16:46

Մեկ տարում հացամթերքի գինը աճել է 10.4%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` հացամթերքի ապրանքախմբում 2015թ. հունվարին 2014թ. հունվարի համեմատ արձանագրվել է 10.4%, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ`4.3% գնաճ: Ըստ ԱՎԾ-ի` վերջինս հիմնականում պայմանավորվել է բարձր տեսակի հացի՝ 4.5%, սպագետտիի՝ 4.8%, մանկական շիլայի՝ 6.0%, հնդկացորենի՝ 6.6%, ոսպի՝ 6.7%, սիսեռի՝ 6.9%, մակարոնեղենի՝ 10.0%, բլղուրի 14.0% գնաճով: 2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպիտակաձավարի՝ 1.3%, թխվածքաբլիթի՝ 1.4%, ձավարի՝ 1.8%, լոբու՝ 2.1%, բարձր և առաջին տեսակի ալյուրների՝ համապատասխանաբար 2.1% և 3.7%, բրնձի՝ 3.1%, հաճարի՝ 3.2%, լավաշի՝ 3.2%, առաջին տեսակի հացի՝ 3.3%, ոլոռի 3.9% գնաճ: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է հացամթերքի 0.7-14.2% գնաճ, (գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել ք. Կապանում), իսկ մեկում՝ 0.5% գնանկում: Մայրաքաղաքում հացամթերքի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 4.0%-ով: Վիճակագրության համաձայն` ձվի հանրապետական միջին գինը 2015թ. հունվարին 2014թ. հունվարի համեմատ աճել է 6.2%-ով, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ՝ 4.0%-ով: Ինչ վերաբերում է շաքարավազին, ապա միջին գինը 2015թ. հունվարին 2014թ. հունվարի համեմատ աճել է 10.8%-ով, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ`3.0%-ով: 2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոգելից խմիչքի և ծխախոտի, ոչ ոգելից խմիչքի, այլ մթերքի, հրուշակեղենի 0.3-1.2% գնաճ: