18-12-2013 17:58

ՄԻՊ արտահերթ զեկույցում, իր իսկ անգործությունն է ապացուցում. Խաչատուր Մարոզյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ  զեկույցում տեղ գտած որակումների ու բացահայտումների մասին իր տեսակետն է արտահայտում «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիաիցիա» ՀԿ նախագահ՝ Խաչատուր Մարոզյանը.  «Դա ընդհամենը անզորության ճիչ էր, կամ ավելի շատ մարդու իրավունքների պաշտպանի անգործությունն է ապացուցում, որովհետև մինչև այդ վիճակին հասցնելը դատաիրավական ոլորտի բոլոր մասնակիցները, առավել ևս մարդու իրավունքների պաշտպանի հեղինակավոր ինստիտուտը պետք է որ որոշակի դերակատարություն ուենային իրավունքի գերակայության ապահովման գործում, իսկ այդ սկզբունքը այսօր հայաստանում անհասկանալի և անընբռնելի երևույթ է դեռևս: Շատ կարևոր է, որ մարդու իրավունքների պաշտպանը ակտիվորեն մասնակցի դատաիրավական բարեփոխումներին, բայց այդ կարևոր դերակատարությունը ցավոք նա չի ցուցաբերում, այլ ընդհամենը ծանր հետևանքների մասին է միայն բարձրաձայնում: Հետո նման հեղինակավոր կառույցը, ինչպիսին պետք է լիներ մարդու իրավունքների պաշտպանը, պետք է հանդես գա ոչ միայն կարծիք արտահայտելով, կամ նման հայտարարություններով ու զեգույցով, այլ փաստերով ու կոնկրետ գործողություններով»: