25-09-2014 15:11

Կգնամ թուրքի ոտքերը կլվամ, այս երկրում սա է միակ ելքը. առևտրականները շարունակում են բողոքել

Երևանցիների երբեմնի սիրելի ֆիրդուսի փողոցը, որտեղ մշտապես մարդաշատ էր և բուռն առևտուր էր լինում, այսօր արդեն առևտուր չկա:
Արդեն երկրորդ օրն է ինչ առևտրով զբաղվողները ցանկանում են բանակցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, նրանք էլ ավելի են զայրացել, երբ վարչապետը նրանց ասել է, որ շրջանառության մասին օրենքը չի վերանայվելու:Հիշեցնենք, որ Երեւանի տարբեր տոնավաճառների մի քանի հարյուր աշխատողներ բողոքի երթով կառավարության շենքի մոտ պահանջում են չեղյալ հայտարարել «Շրջանառության հարկի մասին» օրենքը», ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթերը պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Ընդ որում, առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Մինչ զայրացած ամբոխը կրկին պահանջումէ Հովիկ Աբրահամյանին, նրանց է մոտենում Երևանի փոխոստիկանապետը..
News.gisher.ru-ի հետ զրույցում տիկին Սուսաննան նշեց, որ պետությունն անամոթաբար շարունակում է հափշտակել սեփական քաղաքացիների գումարները.՛՛ Բավական է, որքա՞ն կարելի է, ես ասում եմ, եթե շարունակեն այսպիսի օրենքներ գորևծադրել, մենք կհրաժարվենք մեր երկրից՛՛: Մինչ տիկին Սուսաննան նեղսրտած բողոքում էր կողքից մեկ ուրիշ կին, ով ևս առևտրով է զբաղվում նշեց, որ Թուրքիայից հագուստ է բերում ու վաճառում, սակայն հարկերն այնքան են ավելացել, որ այսօր գրեթե առանց եկամուտի է աշխատում. ՛՛ Կգնամ ու կհանձնվեմ թուքրին, ոտքերը կլվամ, գոնե կապրեմ, բայց էս երկրում չեմ մնա՛՛,-բղավեց կինը:
Ցուցարարները զայրանում են, քանի որ Օսիպյանը նրանց հետաքրքրող ոչ մի բան չի ասում:
ՀՀ-յան նոր օրենքի դեմ բողոքողներն անհամբերությամբ սպասում էին կառավարության նիստի ավարտին, հույս ունենալով, որ իրենց կմոտենա վարչապետը և վերջնականապես կբավարարի պահանջները, սակայն նիստից հետո շենքից դուրս է գալիս Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն Պետ Ալեքսանդր Ղազարյանը: Մարդիկ դժգոհ են, քանի որ չեն կարողանում ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, անհարգալից վերաբերմունքից և արհամարհանքից բարկացած մարդիկ խոստանում են ողջ օրն անցկացնել Կառավարության շենքի մոտ, սակայն նկատելով, որ միևնույնն է չեն կարողանալու հանդիպել Հովիկ Աբրահամյանին, մոտ 3 ժամ տևած ակցիայից հետո հեռանում են, բայց խոստանում, որ երկուշաբթի օրը, ժամը 10-ին հավաքվելու են ՀՀ ԱԺ-ի մոտ: