Բավ է պառակտվել
20-12-2014 11:03

Կրթական համակարգում անցնող տարվա 5 խոշոր ծրագրերն` ըստ ԿԳՆ-ի

Այսօր Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ամփոփեց 2014թ.-ը:

Նախարարի խոսքով` այս տարվա հինգ խոշոր ծրագրերն են`

1. Ուսանողների սոցիալական աջակցության աննախադեպ փաթեթ

2. Նորարարական ծրագրերի ներդրումը: Տասը բարձրագույն ուսումնական հաստատություն 3.2 մլն ԱՄՆ դոլար ստացավ կրթական ծրագրերի համար

3. Նոր հանրակրթական ծրագրի մեկնարկը, որը նույնպես երկարաժամկետ գործողությունների ծրագիր է:

4. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նոր խմբագրման ընդունումը, որով մենք հայտ ենք ներկայացնում անցնել տոտալ ներառական կրթության:

5. Աշակերտական միջազգային օլիմպիադաների արդյունքներն են:

Արմեն Աշոտյանը հայտնեց, որ այս տարի ամբողջությամբ ավարտվել է «Շախմատ» առարկայի եռամյա ծրագրի ներդրումը:

«Հաշվի առնելով հետաքրքրությունն առարկայի նկատմամբ` հինգերորդ դասարանից սկսած թույլ ենք տվել դպրոցներում գործել արտադասարանային խմբակներ: Բացի դրանից` այս տարի ավելացվել են ներառական դպրոցների թիվը, այսօր արդեն ունենք 139 դպրոց»,- ավելացրեց նախարարը: Նախարարությունն ուշադրություն է դարձրել նաեւ ուսումնարաններին եւ քոլեջներին` անվճար տեղեր տրամադրելով ուսանողներին: