Բավ է պառակտվել
02-07-2014 16:11

Քեսաբահայերը ցանկանում են վերադառնալ իրենց տները


Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, Քեսաբի հարցերով հունիսին ստեղծված աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանը նշեց, որ բոլոր քեսաբահայերն առանց բացառության ցանկանում են Սիրիայի իրենց տները վերադառնալ:

Ըստ նրա՝ Հայաստանում քեսաբահայ 30 - 40 ընտանիք է մնացել:
՛՛Ես վստահ եմ, որ քեսաբահայերի մեծամասնությունը կվերադառնա Սիրիա: Այն մեր ամենակայացած համայնքն է եւ հարկավոր է պահպանել՛՛, - նշել է Գագիկ Մինասյանը:

Իսկ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ Քեսաբի բոլոր եկեղեցիներն ավերվել էին, սակայն այժմ վերականգնման փուլում են:

Հիշեցնենք, մարտի 21-ի առավոտյան հիմնականում հայերով եւ ալեւիներով բնակեցված սիրիական Քեսաբ քաղաքը ենթարկվել էր սիրիական ընդդիմության զինված խմբավորումների լայնածավալ հարձակման: Երկու խոշոր ահաբեկչական խմբավորումներ Սիրիայի վրա հարձակվել էին Թուրքիայի տարածքից: Քեսաբի բնակչության մեծ մասը տարհանվել էր Լաթաքիա քաղաք: Կառավարական ուժերը Քեսաբն ազատագրել են հունիսի 15-ին: