Բավ է պառակտվել
08-02-2014 14:11

՛՛Պարտադիր կուտակային կենսաթոշակային՛՛ համակարգի դեմ ակցիաները ՛՛հասել՛՛ են Ալավերդի ու Վանաձոր

 Այսօր, Ալավերդիում, ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպել: Հիշեցնենք, որ ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնությունը պայքարում է ՛՛Կենսաթոշակային պարտադիր կուտակային՛՛ համակարգի դեմ: 2 օր առաջ նախաձեռնությունը հանդես եկավ թեժ ակցիայով՝ ՀՀ Կառավարության, ՊԵԿ ու Կենտրանական բանկի շենքերի մոտ: Ակտիվիստները խոստացել էին, որ պայքարը շարունակվելու է ու հասնելու է մինչև մարզեր:
Ալավերդիում, նախաձեռնության միացել են նաև այն աշխատակիցները, որոնցից գանձվել է կենսաթոշակային 5 տոկոսը: Ակցիայի ընթացքում Սահմանադրական Դատարանի որոշմանը իրազեկ մարդիկ մյուսներին բացատրել են այն դիմումի ձևը, որը հարկավոր է ներկայացնել գործատուին:
Նշենք, որ ակցիային հարյուրից ավելի մարդ է մասնակցում: Նրանք պատրաստվում են միանալ Վանաձորում ընթացքող բողոքի ակցիային:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են եկել ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: