Բավ է պառակտվել
18-05-2015 08:27

ՌԴ Լենինգրադի շրջանի կազակների նախաձեռնությամբ հայտնվել է Պուտինի արձանը

ՌԴ Լենինգրադի շրջանում կազակների համայնքի նախաձեռնությամբ Ագալատովո գյուղի մոտակայքում բացվել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի արձանը: Սինթեթիկ նյութից պատրաստված արձանը ստեղծվել է քանդակագործ Պավել Գրեշնիկովի արվեստանոցում: Պուտինը պատկերված է Հռոմի կայսրի տեսքով՝ պատմուճանով և երկրի զինանշանով մեդալի վրա: Պետերբուրգի կազակների «Իբրիս» ասոցիացիայի ղեկավար, ատաման Անդրեյ Պոլյակովի խոսքով՝ երբ միջոցներ հայտնվեն, արձանը կրկնակի անգամ ավելի կխոշորացվի և կստեղծվի բրոնզաձույլ օրինակը: