Բավ է պառակտվել
31-05-2014 11:39

Շուտով Երևանի փողոցներում ավտոմեքենա կայանելու համար անվճար տեղ չի լինի

«Մոտ մեկ տարի է` կանաչ-կարմիր թևկապավորներին մայրաքաղաքի փողոցներում փոխարինում են կարմիր գծանշումներով վճարովի ավտոկայանատեղերը, որոնք հազարավոր վարորդների դժգոհությունն են հարուցում: Նրանցից շատերն արդեն իսկ անկախ իրենց կամքից, հասցրել են տուգանվել 5000 դրամով: Տուգանքը գործում է այն դեպքում, երբ վարորդը 5 րոպեից ավելի է կայանում կարմիր գծերից ներս և չի վճարում ավտոկայանատեղից օգտվելու սահմանված վճարը: Կարելի է ասել, որ շուտով Երևանի փողոցներում վարորդը ավտոմեքենա կայանելու համար անվճար տեղ չի գտնելու», -գրում է «Առավոտը»: