24-09-2016 13:57

Վրաստանից ազնվացեղ եղջերուներ կբերվեն Հայաստան

Մինչև տարեվերջ Վրաստանից Հայաստան կտեղափոխվեն կովկասյան ազնվացեղ եղջերուները: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հետ հանդիպմանը հայտնել է Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեին:

«Դիլիջան» ազգային պարկում արդեն իսկ պատրաստ են եղջերուների համար նախատեսված ազատավանդակները և անհրաժեշտ բոլոր պայմանները:

Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, կենդանիների տեղափոխումն իրականացվում է Հարավային Կովկասի տարածաշրջանում անհետացման եզրին գտնվող երկու կենդանատեսակների՝ բեզոարյան այծի և կովկասյան ազնվացեղ եղջերուի փոխանակման ծրագրի շրջանակներում: Ծրագրի առաջին փուլով ՀՀ-ն կատարել է իր պարտավորությունները՝ Վրաստանին փոխանցելով բեզոարյան այծի 9 առանձնյակ:

Դեսպան Սագանելիձեն իր հերթին խոստացել է նպաստել ծրագրի երկրորդ փուլի իրականացմանը սեղմ ժամկետներում: