Բավ է պառակտվել
08-11-2014 17:13

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՌԴ Առողջապահության նախարարին

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՌԴ Առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը:Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն իր գոհունակությունը է հայտնել երկու երկրների և պետությունների միջև առկա ջերմ բարեկամական փոխհարաբերությունների և ընդլայնվող գործակցության համար: Վեհափառ Հայրապետն արդյունավետ համագործակցության համար իր մասնավոր գնահատանքն է փոխանցել ՌԴ և ՀՀ Առողջապահության նախարարներին ու նրանց պաշտոնեությանը` կարևորելով առողջապահության ոլորտում ի նպաստ բնակչության իրականացվող բոլոր ծրագրերն ու ներդրվող ջանքերը:Ամենայն Հայոց Հայրապետը ներկայացրել է նաև Հայ Առաքելական Եկեղեցու կողմից առողջապահության ոլորտում իրականացվող գործունեությունը:Իր հերթին ՌԴ Առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան շնորհակալություն է հայտնել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ցուցաբերված ջերմ ընդունելության համար` միաժամանակ անդրադառնալով ձևավորվող համագործակցության հեռանկարներին:Զրույցի ժամանակ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր օրհնությունն ու գանահատանքն է բերել նաև պատվիրակության կազմում ընդգրկված հայտնի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալին` 1988 թ. ավերիչ երկրաշարժի օրերին հայ ժողովրդին բերած օգտակար ծառայության համար: Հանդիպմանը ներկա է եղել նաև Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Վերջում Հայոց Հայրապետը մաղթել է, որ իրենց մարդասիրական առաքելության մեջ Աստված զորավիգ լինի բոլոր բժիշկներին: