Բավ է պառակտվել
28-04-2015 10:16

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը վաղը կհայտարարի Թուրքիայի դեմ հայց ներկայացնելու մասին

Վաղը Հայ եկեղեցու ղեկավարները մամուլի ասուլիս կհրավիրեն, որի շրջանակներում կհայտարարեն Թուրքիայի Սահմանադրական դատարան հայց ներկայացնելու մասին: Հայցի միջոցով Կիլիկիո Կաթողիկոսությունը ցանկանում է վերադարձնել Սիս քաղաքում եղած կաթողիկոսարանը, Թուրքիայի հարավ-կենտրոնական հատվածում գտնվող Սբ Սոֆիայի տաճարը: Պարբերականը մանրամասնում է, որ քրիստոնեական այս ուխտավայրը թուրքական կառավարությունն առգրավել է Ցեղասպանությունից հետո: 
Աղբյուրը նկատում է, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից ներկայացվելիք հայցը վկայում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայկական կողմը հաստատակամ է տրամադրված դարեր շարունակ իրեն պատկանած քրիստոնեական ժառանգությունը վերադարձնելու հարցում: