Բավ է պառակտվել
20-09-2016 10:33

Արամ Ա Կաթողիկոսը ժամանել է Երևան

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, սեպտեմբերի 19-ի երեկոյան ժամանել է Հայաստան՝ Երեւանում մասնակից դառնալու Հայաստանի Հանրապետության անկախութեան 25-ամյակին նվիրված ձեռնարկներին։

Ինչպես տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի դիվանից, Նորին Սրբությանն ընկերացել են Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեանը, Գերշ. Տ. Նորայր Եպս. Աշըգեանը եւ Հոգշ. Տ. Պետրոս Վրդ. Մանուէլեանը։ Վեհափառ Հայրապետը Անթիլիասի Մայրավանք պիտի վերադառնա սեպտեմբերի 21-ի գիշերը։