Բավ է պառակտվել
06-03-2015 11:18

Արամ Առաջինը ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցչին

Կաթողիկոս Արամ Առաջինը մարտի 5-ին ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Սիգրիդ Քաագին, ում հետ նա քննարկել է տարածաշրջանային խնդիրները: Այդ մասին նշված է Կիլիկիո տան կաթողիկոսարանի պաշտոնական կայքում: Կողմերը քննարկել են Լիբանանում առկա իրավիճակը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ստեղծված ընդհանուր իրավիճակը: Կաթողիկոսը իր կարծիքն է արտահայտել տվյալ հարցերի կապացությամբ: Նա նաև խոսել է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի և հայ ժողովրդի արդար դատի մասին: ՄԱԿ-ի ներկայացուցիչը հաղորդել է, որ երկու շաբաթվա ընթացքում նա պետք է Լիբանանի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: