Բավ է պառակտվել
23-04-2015 11:12

Արամ Ա կաթողիկոսը Երևան է բերել է Ցեղասպանության զոհերի մասունքներ (լուսանկարներ)

Այսօր առավոտյան, հատուկ օդանավով Երևան է ժամանել Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն: Նա այսօր երեկոյան Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ նախագահելու է Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը:

Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքի փոխանցմամբ, Արամ Ա-ին կուղեկցեն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանության եպիսկոպոսներ ու վարդապետներ։ Արամ Ա Կաթողիկոսն իր հետ բերել է Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներ։ Վեհափառ Հայրապետը սրբադասման արարողությունից անմիջապես հետո, նույն գիշերը վերադառնալու է Անթիլիասի Մայրավանք՝ նախագահելու ապրիլի 24-ի եկեղեցական արարողությունը վերանորոգված Հայոց ցեղասպանության առաջին հուշարձանի օծումը: