Բավ է պառակտվել
20-06-2015 15:15

Մեր նպատակն է Սիսի կաթողիկոսարանում կրոնական արարողություն կատարել.Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի պահանջը Թուրքիայից հստակ է՝ վերադարձնել Սիսի պատմական կաթողիկոսրանը: Այս մասին հունիսի 19-ին Ֆրանսիայի խորհրդարանում Հայ դատին նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Արամ Առաջինի խոսքով, դատավարական ընթացքին առնչվող մոտեցումները պետք չէ շփոթել դատի նպատակի հետ. «Այս նպատակն իրագործելու համար սկզբունքային երկու մոտեցում կա` կաթողիկոսարանի կալվածքի վերադարձը և կաթողիկոսարանից ներս կրոնական արարողություն կատարելու իրավունքի վերհաստատում: Մեր դատը սովորական չէ և ոչ էլ հող վերադարձնելու մասնավոր դատ: Նկատի ունենալով Կիլիկիայի կաթողիկոսարանի կրոնական, ազգային և քաղաքական իմաստը և նրա ունեցած խորհրդանշական մեծ կարևորությունը, մենք ցանկացանք այն նկատի առնել որպես առաջին հանգրվան մեր եկեղեցապատկան և ազգապատկան կալվածքների վերադարձի պահանջին:  Հավատում ենք, որ իրավական այս քայլը նոր ուժ կհաղորդի մեր պահանջատիրությանը՝ բացելով նոր հորիզոններ»: