Բավ է պառակտվել
22-11-2014 20:29

Դ.Տոնոյանը Անջեյ Կասպրչիկին ԼՂՀ ՊԲ-ի հատուկ գործողությունների մանրամասներ է ներկայացրել

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը Անջեյ Կասպրչիկի խնդրանքով ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակները անկման վայրից տարհանելու ուղղությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների կողմից իրականացված հատուկ գործողությունների մանրամասները, ինչպես նաև հայկական կողմի նշված գործողություններն ապացուցող անհերքելի փաստեր: