Բավ է պառակտվել
19-05-2015 08:14

Այվազովսկու նկարը Christe’s-ում կդառնա գլխավոր «ռուսական» լոտը

Հովհաննես Այվազովսկու «Ամերիկյան նավը Ջիբրալթարի ժայռերի մոտ» նկարը Լոնդոնի Christe’s աճուրդում կդառնա գլխավոր «ռուսական» լոտը: Աճուրդը կանցկացվի հունիսի 1-ին:  «1873-ին թվագրվող թանգարանային մակարդակի այս աշխատանքը առաջին անգամ Christe’s-ում վաճառվել է 2007-ին ռեկորդային՝ 2.7 մլն ֆունտ ստերլինգով, որը պահպանվել է 5 տարի»,- ասել է Christe’s-ի ներկայացուցիչը: Նկարի նախնական արժեքը ներկայիս աճուրդում 2-2.5 մլն ֆունտ ստերլինգ է: