Բավ է պառակտվել
04-06-2016 16:56

Հերթը հանցանքի տեր հանդիսացող Թուրքիայինն է. Փայլանը՝ Բունդեսթագի որոշման մասին

Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության հետ առերեսվելը որպես Օսմանյան Թուրքիայի դաշնակից եւ հանցակից, պատմական կարեւորություն ունի։ Այս մասին հայտարարել է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը։ Բունդեսթագի որոշումից հետո Կարո Փայլանը նշել է, թե Հայոց ցեղասպանությունն իրականացվել է գերմանացի սպաների ու պաշտոնյաների աչքի առաջ, որոնք աջակցել են ծրագրավորմանն ու հանցանքի կոծկմանը։ Պատմական կարեւորություն ունի, որ Հայոց ցեղասպանության հանցակից Գերմանիան առերեսվում է Ցեղասպանության հետ։

Սակայն ամենակարեւորը, որ հանցանքի իրական տեր հանդիսացող Թուրքիան առերեսվի ու փրկվի ցեղասպան ավանդույթից»,–ասել է Կարո Փայլանը։

Հիշեցնենք, որ հունիսի 2–ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որտեղ նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության եւ ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա փոքրամասնությունների առջեւ: Բանաձեւում նաեւ նշվում է, որ Բունդեսթագը ցավում է, որ ժամանակին Գերմանիայի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել՝ կանգնեցնելու մարդկության դեմ հանցանքը, որի համար Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը։