Բավ է պառակտվել
09-05-2014 14:57

«Իրական հերոսը չի խիզախում փառքի համար, իսկական հերոսները համեստ են ու խոնարհ».ազատամարտիկ


«Ցավ, կարոտ, ուրախություն, հպարտություն ու դաժանություն եմ զգում այսօր: Մի տեսակ խառնվել են իրար զգացմունքներս»,-gisher.news-ի թղթակցի հետ զրույցում, անրադառնալով օրվա խորհրդին, նշեց Երկրապահ կամավորական միության անդամ, ազատամարտիկ Կարո Կարապետյաը: Ազատամարտիկը 2-րդ կարգի հաշմանդամ է, գլխի վնասվածք ունի: «Չեմ ափսոսում, որ 22 տարի առաջ կռիվ էի տալիս կյանքիս համար, իսկ բժիշկներն էլ հույս չունեին, որ կապրեմ, հավատացեք չեմ ափոսոսում, արժեր:

Նույնն էլ 12-ամյա որդուս եմ ասել, որ հայրենիքն ու մայր հողը թանկն են, ամենաթանկից՝ կյանիքց»,-արցունքակալաց աչքերով ասաց զրուցակիցս: Կարոն միայն զոհված ընկերների համար է ափսոսում, ափսոսում է ու կարոտում. «Կռվի դաշտում միայն մարտական ընկերդ է հարազատ, այդ պահին միայն նա է կողքիդ, վստահեցնում եմ , որ այդ ժամանակ նա ավելի մտերիմ է քան ծնողդ, կինդ, որդիդ: Բայց մյուս կողմից էլ գիտակցում եմ, որ հողն այրունով են պահում ու նրանց արյունն ու կյանքն արժե մեր ազատ երկիրը: Ինչ լավ է չէ՞ հնչում ազատ երկիր, հայրենիք»,-ընդգծեց ազատամարտիկը: Այն դիտարկմանը, թե այսօր հերոսի, հաղթանակի ու մարտիկի կերպարը երկրորդ տեղում է, և արդյո՞ք սա չի սպանում մատաղ սերնդի մեջ հերոս դառնալու մղումն ու հայրենասիրությունը, Կ. Կարապետյանը պատասխանեց. «Հերոս ծնվում են, ոչ թե դառնում: Ես համաձայն չեմ թե այսօր հերոսներ չունենք, եթե պետք լին հավատացեք երևան կգան մերօրյա հերոսներն ու թեկուզ կյանքի գնով կտրորեն թշնամուն:

Այս ամենից զատ, իրական հերոսը չի խիզախում փառքի համար, իսկական հերոսները համեստ են ու խոնարհ», -համոզմունք հայտնեց զրուցակիցս: Վերջինս նաև ցանկություն հայտնեց չխոսել բարդություններից. «Ուզում եմ տոնական տրամադրությունս չփչանա: Տարվա մեջ 365 օր ունենք դժվարությունների, անարդարությունների ու կեղծիքներից խոսելու համար»,-եզարափակեց զրուցակիցս:

Տարև Առաքելյան