Բավ է պառակտվել
13-08-2014 12:28

Կարմիր Խաչի միջազգային գրասենյակը Ադրբեջանում գտնվող հայ գերիին նամակ են հանձնել

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին իրենց որդուց նամակ է փոխանցել:
Հակոբի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը ՛՛Փաստինֆո՛՛-ի հետ զրույցում նշել է, որ եղբորից ստացված նամակները նույնաբովանդակ են. «Իմ մոտ ամեն ինչ լավ է, հույս ունեմ, որ շատ շուտով դուրս կգամ այստեղից»,- գրում է Հակոբը:
Նշենք, որ ԿԽՄԿ-ն օգոստոսի 6-ին հանդիպել էր Ադրբեջանում ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի և 5 հոգուց բաղկացած ընտանիքի հետ:
Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ըստ նախնական տեղեկությունների, 23-ամյա Հակոբ Ինջիղուլյանը, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել էր հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: