Բավ է պառակտվել
04-07-2014 11:15

Կարմիր խաչը Ուկրաինայի համար 1 մլն դոլար է հավաքել

Կարմիր խաչի կազմակերպությունը ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար գումար է հավաքել Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցչությունից հստակեցրել են, որ 1 մլն 300 հազար շվեյցարական ֆրանկ (մոտ 1,5 մլն ԱՄՆ դոլար) են խնդրել միջազգային դոնորներից: Հունիսի 30-ի դրությամբ ստացվել է 894 հազար ֆրանկ՝ պահանջված գումարի մոտ 65%-ը:

Ուկրաինայում մարդասիրական օգնության բոլոր աշխատանքների համար Կարմիր խաչը ընդհանուր առմամբ 9 մլն դոլար է հատկացրել: