27-01-2014 15:33

ՙՙ ՙԹշնամի ունենալն իր դրական ֆունկցիաներն ունի՚.հոգեբան

 Այսօր լրագրողների հետ հանդիպման ըթացքում հոգեբան Կարինե Նալչաջյանը վերլուծելով հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերը, նկատեց, որ թշնամիներ ունենալը վատ բան է, բայց եթե այնքան վտանգված չես, որ թշնամիները կարող են քեզ ոչնչացնել, ուրեմն թշնամու առկայությունը իր դրական ֆունկցիաներ է կատարում, մանավանդ այն ժամանակ, երբ թշնամին իր մասին անընդհատ տեղյակ է պահում: ՙՆման դեպքերը տվյալ հասարակության, ազգի ընդհանրական, խմբային ինքնագիտակցությունն ու արժանապատվությունն ուժեղանում է՚, -ասաց հոգեբանն ու շարունակեց. «Թշնամու առկայությունն ու նրա ներկայությունը շոշափելիորեն զգալը նպաստում է մենքի, միասնականության զգացողություն ունենալուն։ Ադրբեջանական վերջին դիվերսիոն հարձակումից հետո հայ ազգն ականատես եղավ «կարևոր հերոսապատման», երբ 9 զինվոր կարողացել են հետ մղել լավ զինված ու պատրաստված ջոկատայիններին»։
Կարինե Նալչաջյանի կարծիքով, վերջին դեպքերը ոչ միայն հասարակական տրամադրության փոփոխություն, այլև լուսաբանման նոր որակ առաջ քաշեցին, բնորոշելով այն, այսպես կոչված, խրամատային:

«Մենք էկրաներով տեսնում ենք այն խրամատները, որտեղ մեր զինվորները գիշեր- ցերեկ ապահովում են մեր խախաղ քունը: Եվ սովորական քաղաքացին տեսնում է ու մտածում, որ բանակն իր մի մասնիկն է,երբ կա թափանցիկություն,ձեռքդ լինում է զարկերակի վրա։ Իհարկե, այս ամենի հետ զուգահեռ չպետք է մոռանալ նաև այդ ամենի կոնտրոնում գտնվող և սահմանը պահող զինվորների ապրումների մասին: Նրանք, իհարկե, հոգեբանական շատ լուրջ ապրումների միջով են անցնում, տագնապի ու վախի զգացողությունը ժամանակի ընթացքում պարզապես անհայտանում է` այսպես ասած բթանում։ Շատ հաճախ հրամատարները զինվորների հետ աշխատանքներ են տանում զգոնությունը բարձր պահելու ուղղությամբ,բայց տագնապի զգացողությունը մեծանում է թիկունում՝ ծնողների մոտ, նրանք անընդհատ վատ լուրերի են սպասում՚, ասաց Տիկին Նալչաջյանն ու համոզմունք հայտնեց, որ երբ բանակը պինդ կանգնած է, ու նման արդյունքի ենք ականատես լինում, ապա որոշակի հոգեկան հանգստություն ենք ստանում: