18-12-2013 16:00

Ծնելիությունը և մահացությունը նվազել են. ԱՎԾ

Այսօր հրավիրված ասուլիս ընթցքում Ազգային վիճակագրության ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը ներկայացրեց ՀՀ-ում ծնելիության և մահացության ցուցանիշի վիճակագրությունը, ըստ որոնց ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների տվյալներով 1,9%-ով նվազել է ծնելիության թիվը, և 3%-ով նվազել են մահվան դեպքերը:

Ծնունդների հիմնական բաժինը 20-29 տարեկան կանանց է բաժին ընկնում:

«30.400 ծնունդ է գրանցվել այս տարի, յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով ծնվել է մոտ 14 երեխա: Մահվան դեպքերը նախորդ տարվա համեմատ որոշակի նվազումեն գրանցել, 1000 բնակչից մահվանդեպքերը եղել են 9-ը: Թեև ծնելիության գործակիցները նախորդ տարվա համեմատ նվազելեն, բայց քանի որ մահացության գործակիցները նվազելեն, բնական աճի ցուցանիշը չի փոխվել: 1000 բնակչի հաշվով մեր բնակչությունը բնական ճանապարհով ավելացել է 5%-ով»,-տեղեկացրեց բանախոսն ու ավելացրեց, որ բնակչության բնական աճը կազմել է 0,5%:

2,6%-ով նվազել է նաև ամուսնությունների թիվը: