Բավ է պառակտվել
20-02-2014 14:52

«Պատմամշակութային հուշարձանների կորստի վտանգը խիստ մեծացել է».Կ.Դանիելյան

««ՏԻՄ հանուն կայունության» քաղաքների էկոլոգիական նախաձեռնության միջազգային ցանցում, ինչը Երևանին դրական փորձի հնարավորություն կտա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բնապահպան, Երևանի քաղաքապետարանի բնապահպանական հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը: Բնապահպանի տեղեկացմամբ՝ Երևանի քաղաքաշինությունն այս տարիներին ընթացել է այնպես, որ քաղաքի սեյսմիկ ռիսկերը, էկոլոգիական խնդիրները, պատմամշակութային հուշարձանների կորստի վտանգը խիստ մեծացել են: Վերջինս նաև ավելացրեց, որ իրենց հանձնաժողովում «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» հայեցակարգ են մշակել, որով քաղաքապետարանին առաջարկում են Երևանի կենտրոնում հողահատկացումներ, նոր կառույցներ չանեն, մինչև համապատասխան բնապահպանական օրենք չընդունվի: «Հիմա բնակիչներն էլ են ակտիվ: Կենտրոն համայնքի, և առհասարակ մեծ կենտրոնի բակերում ուղղակի պատերազմ է գնում: Ամբողջ աշխարհում փորձում են կառուցապատել, կանաչապատել, իսկ մենք ճիշտ հակառակն ենք անում: Մենք միայն բարձրահարկ շենք-շինությունների վրա ենք կենտրոնացել»,- նշեց Կարինե Դանիելյանը:
Ասուլիսին մասնակից Բուսաբանության ինստիտուտի տնօրեն, քաղաքապետարանի բնապահպանական հանձնաժողովի անդամ Ժիրայր Վարդանյանն էլ ասաց, որ ներկայումս Երևանում օգտագործվում է շուրջ 250 թփատեսակ:
«Այս տարիների ընթացքում Երևանում օգտագործվող բուսատեսակները մեր տարածաշրջանից չեն: Դրանց մեծ մասը Երևանի բնակլիմայական պայմաններում դժվարությամբ են աճում, բայց կան նաև մի քանի տեսակներ, որոնք Երևանի պայմաններում անարգել աճում են»,- տեղեկացրեց բուսաբանության ինստիտուտի տնօրենը։