11-03-2014 17:01

«Մի քանի մարդկանց շահերը ավելի են կարևորվում, քան երկրի, ազգի շահերը».Կ. Դանիելյան

«Սովետական տարիներին էլ լուրջ խնդիրներ կային, բայց անկախության տարիներին մի շարք ոլորտներում դրսևորվեց չվերահսկվող ագահություն։ Դրանցից մեկը հանքարդյունաբերությունն է, մյուսը՝ ՀԷԿ-ը, հաջորդը` քաղաքաշինությունը։ Այս ամենին հիմա նաև ավելացել է ձկնաբուծությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Վերջինիս խոսքով՝ երբ փոքր ՀԷԿ-երի ծրագիրն սկսվեց, մենք ուրախացանք, որովհետև դա էկոլոգիական ուղղվածության ծրագիր է, բայց երբ այն սկսեց իրականացվել, տեսանք հակառակ պատկերը։ «Դրանք շատ խիտ են։ Մի փոքր գետակի վրա 9-10 ՀԷԿ կա, դա արդեն գետ չի, արհեստական ջրատար է»,-մտահոգություն հայտնեց բնապահպանը։ «Մի քանի մարդկանց շահերը ավելի են կարևորվում, քան երկրի, ազգի շահերը»,- նկատեց բնապահպանը։