06-08-2014 15:15

Հայկական զինուժը ցույց տվեց, որ մարտունակ է.մասնագետ

«Հայկական զինուժը ցույց տվեց, որ մարտունակ է և կարող է հաջողությամբ պատասխան տալ ադրբեջանական կողմին»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանը: Փորձագետը մեջբերեց Պաշտմանույան նախարար Սեյրան Օհանյանի, խոսքերն, ըստ որի, 20-ից ավել ներթափանցման փորձ է կասեցվել: «Ադրբեջանը անընդհատ փորձում է ինչ-որ մի հաջողության հասնել, որ կարողանա ներկայացնել իր հասարակությանը, բայց Ադրբեջանում էլ, բնականաբար, տհաճ հարցն է առաջ գալիս, որ այդքան միլիարդները, որ բանակի վրա ծախսել են, ինչպես են ծախսվել, ինչու՞ է իրենց բանակը շարունակում պարտություն կրել»,-ասաց Վրթանեսյանը:
Անդրադառնալով ազատամարտիկների այն առաջարկին, որ Հայաստանի սահմանամերձ գոտիներում պետք է տեխնիկական միջոցներ կիրառել, արդիականացնել ˋ անօդաչու սարքեր, սեյսմակայուն սարքեր տեղադրել, ասաց.
«Սարքերից շատերը, որ գովազդվում են, մի քիչ չափազանցված են իրենց հնարավորություններով: Մեր շփման գծի շատ հատվածներ բարդ ռելիեֆներ ունեն և նման ինֆրաստրուկտուրաներ կառուցելը բավականին բարդ է: Հնարավորության սահմաններում արդյունավետ են օգտագործվում եղած միջոցները, բայց կատարելագործման տեղ ունենք»,-ասաց Վրթանեսյանը:
News .gisher.ru-ի այն հարցին թե որքանքո՛վ են իրական այն խոսակցությունները, թե լարվածությունը սադրել է հայկական կողմը՝ ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու համար, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց. «Ասվածը  նույն է եթե ասենք լարվածությունը սրվեց, քանի որ Սևանում գներն ավելի բարձր են, քան Վրաստանում, կամ անձրև եկավ: Անհեթեթություն է, մենք նման բան չէին անի»: