14-08-2014 16:49

Ադրբեջանը հայ գերուն չի վերադարձնում, քանի որ բռնության հետքերն է թաքցնում

Բաքուն ձգձգում է գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի մարմինը վերադարձնելու գործընթացը բռնության հետքերը թաքցնելու նպատակով: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հաայտնեց գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Զարինե Հակոբյանը: Ըստ նրա՝ այս կերպ, հարեւան երկրի ղեկավարությունը փորձում է այնպես անել, որ Արբեջանի պաշտպանության նախարարության կողմից Պետրոսյանի մահվան պատճառների շուրջ ավելի վաղ արված հայտարարությունը համապատասխանի իրականությանը:
՛՛Սա առաջին դեպքը չէ, երբ Բաքուն խուսափում է կառուցողական բանակցություններից կամ չի հետեւում պայմանավորվածություններին: Բազմաթիվ անգամներ մեր օպերատիվ խմբերը անիմաստ սպասումից հետո հետ են վերադարձել, քանի որ ադրբեջանական կողմը պայմանավորված տեղում չի հայտնվել՛՛, - ասաց Հակոբյանը:

Անդրադառնալով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների աշխատանքին՝ Հակոբյանը նրանց գործողություններում որոշակի պասիվություն նկատեց, սակայն, միեւնույն ժամանակ, հավելեց, որ կազմակերպությունը այպես թե այնպես ի զորու չէ ճնշում գործադրել ադրբեջանական իշխանությունների վրա», - եզրափակեց Զարինե Հակոբյանը:

Նշենք, որ գերեվարման պահին Կարեն Պետրոսյանը առողջության եւ, մասնավորապես, սրտի հետ կապված ոչ մի լուրջ խնդիր չի ունեցել: Չպարզված հանգամանքներում նրա մահվանից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Կարեն Պետրոսյանը իբրեւ թե մահացել է «սուր սրտանոթային անբավարարությունից»: