Բավ է պառակտվել
13-04-2015 12:41

Ցեղասպանության ճանաչման քարդաշյանական ուղին

Արդեն հինգ օր է Երևանն ու ողջ հայությունն ունեն քննարկելու մեկ թեմա՝ Քիմ Քարդաշյան: Ապրիլի 8-ին Երևան ժամանած աշխարհահռչակ հայուհին դարձել է թեժ քննարկման առարկա ամենտարբեր ոլորտներում՝ կառավարություն, Ազգային ժողով, շոու-բիզնես և ամենահասարակ քաղաքացի: Սոցցանցերն ուղղակի այրվում են նրա կատարած ամեն մի քայլը մեկնաբանելով, իսկ այն հյուրանոցն, ուր հանգրվանել էր Քիմը երբևէ այսքան մարդաշատ չէր եղել: Կարծիքներն ու արձագանքները տարբեր են, հակասական ու էմոցիոնալ, բայց մի բան պարզ է և անհերքելի. Քարդաշյանների ընտանիքը լավ օրնակ է սփյուռքահայության համար: Տրամաբանական էր, որ Քիմ Քարդաշյանի այցելությունը պիտի դառնար ողջ աշխարհի, ամենահեղինակավոր ԶԼՄ-ների ուշադրության առարկան և ցանկալի կլիներ բոլոր այն հայերն, ովքեր քիչ թե շատ վայելում են աշխարհի սերն ու համակրանքը, այս օրերին իրենց աշխատանքվ ստիպեին աշխարհին խոսել մեկ բանի՝ Հայոց Ցեղասպանություն մասին: 
PR մասնագետների հաշվարկներով Քիմ Քարդաշյաի Հայաստան այցելությունն ամենաիսկական PR արշավն էր զբոսաշրջության ակտիվացման համար, իսկ նրա անուղղակի կատարաց PR-ի արժեքը գերազացում է մի քանի միլիոնը: Հետևաբար տարեկան մեկ անգամ Քարդաշյանների այցելությունը մայր հայրենիք հիանալի միջոց կլիներ տուրիզմը զարգացնելու համար: Իսկ մենք հայերս միշտ սիրով կսպասենք ու կընդունեք Քիմ Քարդաշյանին ու նրա ընտանիքին:
Ի վերջո անշնորհակալ չլիլոնով հարկ է նշել, որ քարդաշյանների կողմից ահռելի աշխատանք կատարվեց անցնող օրեի ընթացքում:
Հվելենք նաև որ խոսակցություններ կան, թե Քարդաշայններին իսկապես հաջողվեց լիցքաթափվել ու հանգստանալ, հենց ինքը՝ Քիմ Քարդաշյանն ասաց. «Ես երջանիկ եմ այստեղ»:

Տաթև Առաքելյան