31-07-2014 12:27

Հայաստանի դիրքն ՄԱԿ-ի Մարդկային զարգացման համաթվի 2014թ-ի զեկույցում անփոփոխ է

Ասօր Կառավարության նիստին Վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ Միացյալ ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից հրապարակված Մարդկային զարգացման համաթվի 2014թ-ի զեկույցին և նշեց, որ Հայաստանը իր դիրքը չի բարելավել: «Թեև Հայաստանի համաթիվը չունի էական բարելավում, սակայն մենք շարունակում ենք մնալ անցած տարվա մեր տեղում՝ 87-րդ տեղում: Այս հարցում էական սպասելիքներ կան կրթության համակարգից: Մասնավորապես՝ զեկույցում նշվում է, որ եթե կրթության սպասելիք տևողությունը 12,3 տարի է, ապա փաստացի միջինը 10.8 տարի է: Կառավարության ծրագրում մենք ամրագրել ենք պետության կողմից 12 տարվա պարտադիր կրթության ֆինանսավորում: Այս տարվանից այդ փոփոխությունները պետք է կյանքի կոչվեն»,- ասաց նա հանձնարարեց ԿԳՆ-ին հետևել զարգացումներին : Կառավարության ղեկավարը  նաև նշեց, որ եթե մարդկային զարգացման համաթիվը ճշգրտում են անհավասարության գործակցով, ապա Հայաստանը իր դիրքը բարելավել է 15 կետով և առաջ անցել հարևան Վրաստանից, Թուրքիայից, Իրանից: