Բավ է պառակտվել
26-06-2014 16:20

Կառավարությունը սեփական քաղաքացու գրպանն է մտնում

Հայաստանում վերջին շրջանում ակտիվացել է քաղաքացիական նախաձեռնությունների գործունեությունը: Սա իհարկե բխում է սեփական երկրում իրավունքներիդ ոտնահարումից և սոցիալական խնդիրների ավելացումից:Օրինակ Երևանի փողոցներում կարմիր գծերի առկայությունը քաղաքացիների կողմից դիտարկվում է, որպես դրամաշրթության նոր ձև: Կանոնավոր երթևեկության համար պարտադիր չէ, որ Կառավարությունը մարդկանց գրպանները մտնի, նման կարծիքի են ՛՛դուրս մեր գրպաններից՛՛ նախաձեռնության անդամները: Gisher.news-ի հետ զրույցում Եփրեմյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը ջանասիրաբար փորձում է թուլացնել այս և նմանօրինակ քաղաքացիական նախաձեռնությունների գործունեությունը:
Եփրեմյանը պարզապես զարմանում է, որ սեփական երկրումդ յուրաքանչյուր քայլի համար գումար ես վճարում: Այսպես շարունակել չի կարելի, նշեց նա և փաստեց, որ այսօր մասնավոր սեկտորին լիազորություններ է տված, որոնց միջոցով նրանք ժողովրդից գումարներ են շորթում: Խմբի անդամները մյուս քաղաքացիական նախաձեռնություններին կոչ են անում միանալ իրենց և պայքարը շարունակել:
Եթե չկա հասարակական ճնշում, ապա պետությունը տեղի չի տա, վստահ են բանախոսները:

Նախաձեռնող խմբի անդամները վստահեցնում են, որ իրենց խումբը չի ցրվելու: Եթե կառավարությունը տեղի չտա, իրենք հանդես կգան այլ նախաձեռնություններով: Վստահ են, որ իրենց կմիանան շատերը, ովքեր իրոք մտահոգված են Հայաստանի վաղա օրով:Նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանն ընդգծեց, որ ոլորտում կատարված վերջին փոփոխությունները` «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի փոփոխությունները, և փողոցում անվճար կայանելու ժամանակը երկարաձգելը, իրենց չի բավարարում: Հիշեցնենք, որ ըստ օրենքի, կամիր գծերի մոտ 5 րոպե անվճար կայանելու փոխարեն կարող են 15 րոպե կայանել: