Բավ է պառակտվել
13-11-2014 11:26

Կառավարությունը մերժեց ՕԵԿ-ի նախագիծը

Այսօր ՀՀ կառավարությունը մերժեց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է մինչև 2 տարեկան երեխաներ ունեցող չաշխատող մայրերին նպաստներ տրամադրել:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ Կառավարությունն արդեն ձեռնամուխ է եղել սույն օրենքում փոփոխություններ կատարելուն, հետևաբար այս որոշման նախագիծն ընդունելու անհրաժեշտություն չկա: