Բավ է պառակտվել
21-08-2014 13:17

Իրաքի եզդիներին աջակցելու համար Կառավարությունը կտրամադրի 100 հազ. ԱՄՆ դոլար

ՀՀ կառավարության այսօր կայացած նիստի ընթացքում որոշում կայացվեց, ըստ որի Արտաքին գործերի նախարարությանը կփոխանցվի 100 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ Իրաքում ներքաղաքական բախումների արդյունքում տուժած և իրենց բնակավայրերից տեղահանված եզդիներին օգնություն տրամադրելու նպատակով: Կառավարության նիստին որոշման նախագիծ ներկայացրեց ԱԳ փոխնարար Շավարշ Քոչարյանը:
Գումարը կտրամադրվի ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: