Բավ է պառակտվել
09-01-2014 11:41

Այս տարի կառավարույունը կաշխատի լարված գրաֆիկով

Այսօր կայացավ ՀՀ կառավարության այս տարվա առաջին նիստը, որը սկսվեց տոնական շնորհավորանքներով: Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորեց կառավարության անդամներին` ցանկանալով, որ 2014թ-ը լինի աշխատանքային հաջողությունների տարի: «Մեզ լարված աշխատանք է սպասվում: Մենք հաստատել ենք 2014թ-ի գերակա խնդիրները` ըստ նախարարությունների»,- ասաց վարչապետն ու նախարարներին հանձնարարեց դրանք ներկայացնել հանրությանը, որպեսզի հնարավորություն ունենան վերահսկել կառավարությանը` ըստ նախանշված ծրագրերի: