Բավ է պառակտվել
26-01-2015 11:50

Լարված իրավիճակ ՀՀ կառավարության շենքի մոտ

Երևանի տարբեր տոնավաճառողների աշխատողներ այսօր առավոտից բողոքի ակցի են անցկացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց: Տեղեկացնենք, որ քաղաքացիները բողոքում են փետրվարի 1-ից շրջանառության մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ, համաձայն որի` առևտրականները պարտավոր են ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնել համապատասխան մարմիններին: Ակցիայի մասնակիցներին մոտեցավ ՀՀ կառավարության նամակների և դիմումների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը` առաջարկելով կազմել 10 հոգանոց խումբ և ժամը 13:30-ին հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Սակայն հավաքվածները առաջարկը մերժեցին՝ հայտարարելով, որ իրենց պահանջն է կասեցնել «Շրջանառութան հարկի մասին» օրենքը:
Հիշեցնենք, որ տոնավաճառի աշխատակիցների դժգոհություններից հետո նոյեմբերին ԱԺ նիստում կառավարության ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի կիրառության անցումային դրույթների գործողության ժամկետը հետաձգվեց մինչև փետրվարի 1-ը: Նոր օրենքով առաջարկվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս, միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ: Բացի այդ, նոր օրենքով՝ փաստաթուղթը չներկայացնելու դեպքում անհատ ձեռներեցներն առաջին ագամ կտուգանվեն 20 հազար դրամով, այնուհետև` շրջանառության հարկի հինգ տոկոս չափով: