Բավ է պառակտվել
06-11-2014 11:54

Շտապ ԱԺ կուղարկվի Կառավարության բարեփոխումների մասին օրինագիծը

Այսօր կառավարության նիստի ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարերց, որ Կառավարության բարեփոխումների մասին օրինագիծը շտապ կուղարկվի ԱԺ:
Նա հիշեցրել է, որ Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունները կմիավորվեն: «Նախատեսվում է նաև նոր նախարարություն ստեղծել, որը կկոչվի Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն»,-նշեց Պարոն Հարությունյանը: Վերջինիս խոսքով՝ արդեն պատրաստվել է «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը, որը արտահերթ կարգով կներկայացվի Ազգային ժողովին: