Բավ է պառակտվել
14-03-2014 19:03

Նախագահն այցելել է կառավարական շենքերի նոր համալիրի շինհրապարակ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի Վ. Սարգսյան հ. 3 հասցեում կառուցվող կառավարական շենքերի նոր համալիրի շինհրապարակ (համալիրը նախատեսված է ՀՀ արտաքին գործերի, արդարադատության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների վարչական մասնաշենքերի համար): Հանրապետության Նախագահը ՀՀ քաղաքաշինության նախարարի, Երևանի քաղաքապետի, ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի և այլ պատասխանատուների ուղեկցությամբ շրջայցի ընթացքում ծանոթացել է կառուցվող համալիրի շինարարական աշխատանքների ընթացքին: Նախագահին զեկուցվել է, որ դեռևս 2013թ. ապրիլին մեկնարկած շին. աշխատանքներն ընթանում են ծրագրով նախատեսված ժամկետներին համապատասխան՝ արդեն ավարտված են մասնաշենքերի հիմնակմախքի շինարարական աշխատանքները, այժմ ընթանում են ինժեներական հաղորդակցուղիների մոնտաժային, ինչպես նաև քարե սալիկներով արտաքին ճակատների երեսպատման աշխատանքները: Նշվել է, որ համալիրի շին. աշխատանքների 2-րդ փուլով, վարչական մասնաշենքի Զաքյան փողոցին նայող ճակատի հարևանությամբ, նախատեսվում է կառուցել 1 ստորգետնյա ավտոկայանատեղով և 8 վերգետնյա հարկերով նոր վարչական մասնաշենք, որի ընդհանուր շինարարական մակերեսը կազմում է շուրջ 5000 քմ: Շինարարությունը նախատեսված է ավարտել երկուսուկես տարում: