Բավ է պառակտվել
11-10-2016 16:54

Հակառակորդի արձակած կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել

Հոկտեմբերի 11-ին` ժամը 12:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1989թ. ծնված Սանասար Մավրիկի Գրիգորյանը, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանի վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։