Բավ է պառակտվել
20-09-2016 09:05

Արցախում հերթական անհանգիստ գիշերն է լուսացել

Սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 20 անգամ:

Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 200 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը։ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: