Բավ է պառակտվել
05-10-2016 13:42

Արցախը իրանցի զբոսաշրջիկներին փորձում է գրավել պարսկական մշակութային ժառանգությամբ

Արցախը ձգտում է գրավել իրանցի զբոսաշրջիկներին պարսկական մշակութային ժառանգությամբ: Այդ մասին հոկտեմբերի 5-ին լրագրողներին է հայտնել ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը:

«Ինչ վերաբերում է Իրանից դեպի Ղարաբաղ մշակութային զբոսաշրջությանը, մենք փորձում ենք բոլոր միջոցները ձեռնարկել զբոսաշրջիկներին գրավելու համար: Պարսկական մշակութային ժառանգությունը Ղարաբաղի իշխանությունների ուշադրության կենտրոնւմ է, քայլեր են ձեռնարկվում մշակութային արժեքների պահպանության ուղղությամբ, և ոչ միայն մզկիթների, այլ նաև դամբարանների և այլ հուշարձանների»,-ասել է Շահվերդյանը:

Նա հիշեցրել է, որ իրանական կազմակերպությունններից մեկը պատվեր է ստացել և մշակում է Շուշիի Վերին մզկիթի ռեստավրացիայի նախագիծը, աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Վերականգնման աշխատանքները կսկսվեն առաջիկայում հայկական հասարակական կազմակերպությունների աջակցությամբ:

Ավելի վաղ Շահվերդյանը հայտնել էր, որ Շուշիի Վերին մզկիթի ռեստավրացիայի փաստաթղթերի մշակմամբ զբաղվում է հայկական «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամը Իրանից ներգրավված փորձագետների մասնակցությամբ: