Բավ է պառակտվել
04-08-2016 09:11

Դիրքերում կրկին ակտիվ են եղել հակառակորդի դիպուկահարները

Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 36 անգամ։

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 430 կրակոց, այդ թվում 52 կրակոց դիպուկահար հրացաններից:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: