Բավ է պառակտվել
01-09-2016 09:46

Հակառակորդն ավելի քան 300 կրակոց է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ

Օգոստոսի 31-ի լույս սեպտեմբերի 1-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում, հակառակորդը հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 32 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 300 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: