Բավ է պառակտվել
21-06-2016 09:15

Շփման գծում հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է. ԼՂՀ ՊԲ

Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից: Ըստ աղբյուրի, որոշ ուղղություններում հակառակորդը կիրառել է հրաձգային զինատեսակներ: Նշվում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: