Բավ է պառակտվել
22-08-2015 11:21

Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունն Արդարադատության նախարարի պաշտոնում ուժի մեջ է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը Արդարադատության նախարարի պաշտոնում ուժի մեջ է մնում: ՀՀԿ-ականները պնդում են, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանին հաջողվել է համոզել Սերժ Սարգսյանին և սպասում են, որ նշանակումը տեղի կունենա եկող շաբաթ, երբ վարչապետը դեռ արձակուրդում գտնվելիս կլինի, նկատում է «Հայկական Ժամանակ»-ը: Ինքը՝ Արփինե Հովհաննիսյանը, որն, ըստ տեղեկությունների, հանգստանում է Իտալիայում, հեռախոսազանգերին չի պատասխանում և պասիվացել է նաև Ֆեյսբուքում: Հուլիսի 31-ից հետո նա որևէ գրառում իր էջում չի արել: