ՀՀ առողջապահության փոխնախարարի թեկնածու Սամվել Մարգարյանն աշխատանքի է գնում հեծանվով, տեղեկացրեց ՀՀ առողջապանության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։
Նա հերքեց խոսակցություններն այն մասին, թե հեծանվով զբոսանքների ժամանակ Մարգարյանի ուսին թութակ է նստած։
«Նա հրաժարվել է քարտուղարուհուց և առանձին կաբինետից։ Արդեն որոշ ժամանակ է` օգնում է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին», – նշեց Հայթայանը։
Մարգարյանն աշխատել է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում, որն ավելի վաղ ղեկավարել է Ալթունյանը։ Ենթադրվում է, որ Մարգարյանը կփոխարինի նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանին, ով ազատվել է փոխնախարարի պաշտոնից հոկտեմբերի 11–ին։