08-03-2014 20:15

Երևանում մի խումբ կանայք ՛՛պայքարեցին՛՛ իրենց իրավունքների համար

Այսօր, Ա. Իսահակյանի արձանի մոտ մեկնարկել է ֆեմինիստների կազմակերպած ՛՛ Ամոթ չէ պաշտպանել քո իրավունքը՛՛ խորագրով քայլերթ ֆլեշ-մոբը: «Ամոթ չէ աշխատելը», «Ամոթ չէ չամուսնանալը», «Ամոթ չէ ուշ տուն գալը» կոչերով ֆեմինիստները քայլեցին Երևանի փողոցներով:

Կազմակերպիչներն ինչպես ամեն տարի, այս տարի էլ իրականացնում են քայլերթ՝ նվիրված կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Նրանք ցանկանում են պայքարել հասարակությունում գոյություն ունեցող կարծրատիպերի դեմ, որոնք նպաստում են կանանց նկատմամբ բռնության տարածմանը:

Ֆեմինիստները քաղաքում շրջում էին թմբուկներով եւ քաղաքացիներին բաժանում գունավոր թերթիկներ, որոնց վրա գրված էր՝ «Ամոթ չէ աշխատելը», «Ամոթ չէ չամուսնանալը», «Ամոթ չէ ուշ տուն գալը», «Ամոթ չէ սովորելը»։

Կանանց ոգեւորելու համար ֆեմինիստներն իրենց հետ բերել էին հայտնի եւ հաջողակ կանանց նկարներ։