Բավ է պառակտվել
01-10-2014 09:48

74-ամյա հայ գործարարին 15 տարվա ազատազրկման են դատապարտել

74-ամյա կանադահայ գործարար Սայ Թոքմաջյանին, ով ավտոմեքենաների եւ ծանր սարքավորումների ներկրմամբ զբաղվող Tokmakjian Group Су ընկերության ղեկավարն է 15 տարվա ազատազրկման են դատապարտել, հայտնում է CHCH-ը: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել կաշառակերության, հարկերից խուսափելու մեջ եւ տարբեր տնտեսական հանցագործություններում, որոնք վնաս են հասցրել պետությանը: Սակայն ընկերությունը պնդում է, որ այս բոլոր մեղադրանքներն անհեթեթ են, իսկ գործն ամբողջությամբ կեղծված է: Ավելին, ընկերության ներկայացուցիչները պատրաստ են եղել ապացուցել դա, սակայն Tokmakjian Group-ի փորձագետներին չեն թողել ներկա գտնվել դատական նիստին: Հաղորդվում է, որ Կուբայի իշխանությունները ձերբակալել են ընկերության ավելի քան 100 միլիոն դոլարի հաշիվները:
Մեղադրյալի ընտանիքը մամուլի ասուլիս է կազմակերպել՝ հուսալով համոզել Կուբայի իշխանություններին Թոքմաջյանին թողնել տուն: Գործարարի որդի Րաֆֆի Թոքմաջյանը հայտնել է, որ հորը չի տեսել արդեն 3 տարի, սակայն խոսել է նրա հետ եւ իմացել, որ այժմ զինվորական հոսպիտալում է: