30-07-2014 16:25

Կանադացի նախարարը ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում

Կանադայի աշխատանքի եւ սոցիալական զարգացման, մշակութային բազմազանության նախարար, Համայնքների պալատի անդամ Ջեյսոն Քեննիի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 30-ին, 2014 թ. այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայության փոխանցմամբ, Ջեյսոն Քեննին ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, այնուհետեւ Կանադայից ժամանած պատվիրակությունը ծաղիկներ դրեց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերը շրջայց կատարեցին Հուշապատի մոտ, այնուհետեւ պատվիրակությունը ծանոթացավ Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ: