Բավ է պառակտվել
02-04-2015 10:53

Քարաթափում Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհին

ՀՀ Սյունիքի մարզի հանրապետական նշանակության Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհի 19-րդ կիլոմետրին ապրիլի 2-ին՝ 10:10-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում: Ինչպես հայտնել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից, քարաթափման հետևանքով ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի: Գորիսի ճանապարհաշինարարները քարերից ճանապարհի մաքրման և երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ աշխատանքներ են կատարում: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: